Բարսելոնան նոր տրանսֆերային նպատակ ունի

Խոստումնալից անգլիացի կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Բիրմինգհեմի «Ասթոն Վիլային», կարող է Մառախլապատ Ալբիոնը փոխել Պիրենեյներով:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում խաղացողի նկատմամբ:

Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում Չուկվուեմեկան անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի աշխատանքային պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։

Չուկվուեմեկա