«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը շուտով կհայտարարվի որպես «զինագործների» նոր ավագ։ Այս տեղեկությունը հայտնում է Sport Bible-ը։
Հիշեցնենք, որ հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հեռանալուց հետո Բուկայո Սական ժամանակավորապես դարձավ «Արսենալի» ավագը։
Սակայն գլխավոր մարզիչ Միկել Արտետան որոշել է նոր ավագ նշանակել, ում մասին շուտով կհայտարարի։
Հիշեցնենք, որ Մարտինը հանդես է գալիս «Արսենալի» կազմում ընդամենը մեկուկես մրցաշրջան: