«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարող է վերադառնալ Իսպանիա։
AS-ի տեղեկություններով՝ կիսապաշտպանն առաջարկ է ստացել «Լաս Պալմասից»։ Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը ֆրանսիական «Մոնակոյից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը տարբեր վնասվածքների պատճառով գրեթե դուրս չէր գալիս խաղադաշտ։
Ֆաբրեգասը լքել է Իսպանիան 8 տարի առաջ, երբ Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությանն ընդառաջ «Բարսելոնայից» «Չելսի» տեղափոխվելու որոշում կայացրեց։ Իսպանիայի առաջնությունում իր վերջին մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է 8 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։