ՄՅՈՒ-ն կողմնորոշվել է Ռոնալդուի փոխարինողի հարցում

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Ֆլորիան Վիրցը կարող է ՄՅՈՒ-ում փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին, ով որոշել է հեռանալ անգլիական ակումբից։

Նշենք, որ պորտուգալացին բաց է թողել թիմի առաջին հավաքը։ «Մանչեսթեր Յունայթեդը» կազմել է Ռոնալդուին փոխարինողների կարճ ցուցակ. Վիրցը հավակնորդներից մեկն է, հայտնում է Media Foot Marseille-ը:

19-ամյա հարձակվողը 2019 թվականին «Քյոլնից» է միացել Լևերկուզենի «Բայերին» և անմիջապես դարձել հիմնական կազմի խաղացող։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 24 խաղ, դարձել 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆլորիան Վիրց