«Մանչեսթեր Սիթիի» նորեկ, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը շնորհանդեսի ժամանակ նշել է «քաղաքաբնակների» կազմում իր սիրելի խաղացողի անունը։
«Սիթիի» բոլոր խաղացողներից ինձ դուր է եկել Ագուերոն, ես սիրում եմ հարձակվողներին:
Ես միշտ հարձակվող եմ եղել և սիրում եմ, երբ ֆուտբոլիստները գոլեր են խփում: Ագուերոն լավ օրինակ է, թե ինչպես դա անել:
Իմ տոնելը մեդիտացիայո՞վ․․․ Դա կտեսնեք, եթե ես մի քանի գոլ խփեմ»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։