Արսենալը տրանսֆերային նոր նպատակ ունի

Լոնդոնի «Արսենալը» ծրագրում է ամռանն ուժեղացնել իր կազմը «Չելսիի» կիսապաշտպանի միջոցով։ Խոսքը Նգոլո Կանտեի մասին է։

Բրիտանական The Sun-ը հայտնում է ֆրանսիացի կիսապաշտպանի հնարավոր տրանսֆերի մասին։

Կանտեի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի հավանական տրանսֆերը գնահատվում է 40 մլն եվրո։

Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Լեսթերից»։