Հարձակվող Մեմֆիս Դեպայը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»:
Ինչպես հայտնում է Goal-ը, հոլանդացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ մտադիր է ավարտին հասցնել իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ։
Այնուամենայնիվ, ակումբն, ամենայն հավանականությամբ, կվաճառի Մեմֆիսի տրանսֆերը, քանի որ մտադիր է նոր պայմանագիր կնքել Ուսման Դեմբելեի հետ և կազմակերպել Ռաֆինյայի տեղափոխությունը «Լիդսից»։