Ստերլինգը կդառնա ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը

«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» համաձայնության են եկել Ռահիմ Ստերլինգի տրանսֆերի շուրջ։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, հարձակվողը լոնդոնյան ակումբ կտեղափոխվի 47,5 մլն ֆունտի դիմաց, ևս 2,5 մլն կարող է վճարվել որպես բոնուս:

Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված կլինի հինգ տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Անգլիացի խաղացողը շաբաթական կստանա ավելի քան 300 հազար ֆունտ՝ ամենաշատը ակումբում։ Այսպիսով նա կդառնա ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։