Դե Լիխտը խնդրել է Յուվենտուսի ղեկավարությանն իր տրանսֆերի շուրջ բանակցություններ վարել միայն մեկ ակումբի հետ

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մաթիս դե Լիխտը խնդրել է ակումբի ղեկավարությանն իր տրանսֆերի շուրջ բանակցություններ վարել միայն Մյունխենի «Բավարիայի» հետ։

Այս մասին հայտնում է գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկը։

Այսպիսով, դե Լիխտը բացառում է «Չելսի» և «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակները, որոնք նախկինում փորձում էին ձեռք բերել պաշտպանի տրանսֆերը:

Մաթիսը կարծում է, որ իր կարիերայի այս փուլում լավագույն տարբերակը կլինի «Բավարիա» տեղափոխվելը։ Գերմանական ակումբում ևս վստահ են, որ ֆուտբոլիստը կտեղափոխվի հենց իրենց ակումբ։