📷 Ֆիորենտինան ակնարկել է Յովիչի տրանսֆերի մասին

«Ֆիորենտինան» Twitter-ում ակնարկել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի հետ պայմանագիր կնքելու մասին։

24-ամյա սերբ խաղացողի տրանսֆերը «Ֆիորենտինան» անվճար է ձեռք բերելու, թեև 3 տարի առաջ «Ռեալը» Յովիչի տրանսֆերի համար «Այնտրախտին» վճարել է 63 միլիոն եվրո: Մադրիդի «Ռեալը» կպահպանի ֆուտբոլիստի հետագա վաճառքի գումարի 50%-ի իրավունքը։