Կիրիոսը դիմել է Նադալին

Ավստրալացի թենիսիստ Նիկ Կվիրիոսը դիմել է իսպանացի Ռաֆայել Նադալին, ով հրաժարվել է մասնակցել Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ խաղին։

Նադալի հրաժարվելուց հետո Կիրիոսն իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ, որտեղ կխաղա Նովակ Ջոկովիչ – Քեմերոն Նորի հանդիպման հաղթողի հետ։

«Տարբեր խաղացողներ, տարբեր անհատականություններ: Ռաֆայել Նադալ, հուսով եմ, որ ձեր ապաքինումը լավ կանցնի, և մենք բոլորս հույս ունենք, որ շուտով ձեզ առողջ կտեսնենք:

Կհանդիպենք շուտով…»,- գրել է Կիրիոսը իր սոցցանցում։

Թեյլոր Ֆրիցի հետ քառորդ եզրափակչի խաղից հետո բուժզննման արդյունքում պարզվել է, որ Նադալի որովայնի մկանները պատռվել են։ Թենիսիստը, չնայած դրան, պատրաստվում էր խաղալ Կիրիոսի դեմ, սակայն ի վերջո նա հրաժարվեց այս մտքից։