«Բավարիայի» երկրորդ թիմի խաղացող, մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի որդին՝ Նիկ Սալիհամիջիչը կարիերան կշարունակի Հյուսիսային Ամերիկայում։
19-ամյա խաղացողը վարձավճարով տրվել է «Վանքուվերին»:
Մինչև մրցաշրջանի ավարտը Նիկը հանդես կգա MLS-ի ակումբի երկրորդ թիմում՝ MLS NEXT Pro մրցաշարում։
Նիկ Սալիհամիջիչն ունի երկքաղաքացիություն՝ բոսնիական և իսպանական: Ֆուտբոլիստը խաղում է աջ պաշտպանի դիրքում։