Գալիանին հայտնել է՝ որն է Մոնցայի գլխավոր նպատակն առաջիկա մրցաշրջանում

Այս մրցաշրջանում իտալական Ա Սերիայում բացարձակ դեբյուտանտ կլինի․ իր 110-ամյա պատմության մեջ առաջին անգամ «Մոնցան» դուրս եկավ բարձրագույն լիգա, և այս ակումբը գլխավորում են Սիլվիո Բեռլուսկոնին և Ադրիանո Գալիանին։

Նրանք ակումբի առջև հավակնոտ նպատակ են դրել՝ հայտնվել լավագույն տասնյակում։

«Մեր նպատակը լավագույն տասնյակում տեղ զբաղեցնելն է։ Պետք չէ խոսել մեր տեղը էլիտայում պահելու մասին։ Պետք է հավակնոտ ծրագրեր կազմենք։

Պետք չէ համեստ լինել. անցյալ տարի մենք խոսում էինք Ա Սերիայում խաղալու մասին, իսկ հիմա դա եղավ: Մենք խնդիր ենք դրել՝ տասներորդ տեղից ոչ ցածր տեղ զբաղեցնել»,- մեջբերում է Գալիանիին La Gazzetta dello Sport-ը։