Բավարիան բանակցություններ կսկսի Յուվենտուսի հետ՝ իտալական ակումբի պաշտպանի տրանսֆերի շուրջ

«Բավարիան» վստահ է, որ Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մաթիս դե Լիխտը կգերադասի Մյունխեն տեղափոխվելը, քան «Չելսի»:

Այս տեղեկությունը հաստատում է Bild հրատարակության գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկը։

«Բավարիան» մտադիր է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Սակայն մյունխենյան ակումբը մտադիր չէ խաղացողի համար վճարել 80 մլն եվրո, ինչը պահանջում է «ծեր սինյորան»։

Հիշեցնենք, որ Դե Լիխտը «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի համար առաջնային տարբերակ է պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու համար։ Ակումբը կարող է ձեռք բերել նաև դե Լիխտի հայրենակից Նաթան Ակեին, ով «կապույտների» սան է։