«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մեկնաբանել է վինգեր Սադիո Մանեի տեղափոխությունը «Լիվերպուլից» մյունխենյան ակումբ։
«Ես կարող եմ միայն շնորհավորել «Բավարիային» Սադիո Մանեի հետ պայմանագիր կնքելու կապակցությամբ: Սա հիանալի տրանսֆեր է Բունդեսլիգայի համար։ Ակնկալիքներն ամենաբարձրն են լինելու, բայց ես կարծում եմ, որ Սադիոն կարդարացնի դրանք»,- Ռիբերիի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Հունիսի 22-ին «Բավարիան» պաշտոնապես հայտարարեց 30-ամյա Մանեի հետ 3 տարվա պայմանագիր կնքելու մասին։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ սենեգալցու համար «Լիվերպուլը» ստացել է ավելի քան 30 միլիոն ֆունտ ստերլինգ։
Նախորդ մրցաշրջանում Մանեն «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։