4 թոփ ակումբ հետաքրքրված է բրազիլացի կիսապաշտպանի ծառայություններով

«Լիոնի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետայի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»: Այս մասին հայտնում է ESPN Brazil-ը։

Աղբյուրը գրում է նաև Լոնդոնի «Արսենալի» և «Տոտենհեմի» կողմից խաղացողի նկատմամբ հետաքրքրության մասին։

24-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնությունում է հանդես գալիս 2020 թվականից։

Այս ընթացքում նա ակումբի կազմում անցկացրել է 77 հանդիպում, որոնցում դարձել է 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիոնի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, իսկ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։