Ռոման կփորձի խառնել ֆրանսիական ակումբների ծրագրերը

«Տորինոյի» նախկին հարձակվող Անդրեա Բելոտին կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի «Մոնակոյի» հետ։

Սակայն Նիկոլո Սկիրայի խոսքերով, Բելոտիի տրանսֆերին հավակնում են նաև «Նիցան» և «Ռոման»: Բանակցություններն արդեն ընթանում են։

Հիշեցնենք, որ Բելոտին, ով 2015 թվականից խաղում էր «Տորինոյի» կազմում և դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն այս ժամանակահատվածում, հուլիսի սկզբին լքեց ակումբը՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։ Նախորդ մրցաշրջանում նա Ա Սերիայի 22 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։