Յովիչը կարիերան կշարունակի Ա Սերիայում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբները պայմանավորվել են ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ 24-ամյա սերբ հարձակվողը պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականի ամառը՝ ևս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Նշվում է, որ մադրիդցիները կստանան խաղացողի վերավաճառքից տոկոս։

Նախորդ մրցաշրջանում Լուկա Յովիչը Լա լիգայի 15 խաղում խփել է ընդամենը մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։