Եվրո-2020-ի չեմպիոնը կտեղափոխվի Մոնցա

«Ատալանտայի» կիսապաշտպան Մատեո Պեսինան կարիերան կշարունակի «Մոնցայում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Պեսինան վարձավճարով կտեղափոխվի Ա Սերիայի նորեկի ճամբար մեկ մրցաշրջանով, որից հետո ակումբը կկարողանա գնել նրա պայմանագիրը 15 միլիոն եվրոյով։

Նախորդ մրցաշրջանում Պեսինան «Ատալանտայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը։ Նա իր ակտիվում ունի 2 գոլ և 1 գոլային փոխանցում։

Հիշեցնենք նաև, որ Մատեոն Իտալիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն (2021 թվականի ամառ)։