Ռոնալդուի գործակալը հանդիպել է Լապորտային

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ նրանք հանդիպել են երկուշաբթի երեկոյան և ընթրել են միասին․ օրակարգում եղել է Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու հեռանկարը։

Կատալոնացիները Ռոնալդուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել անցյալ ամառ՝ Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո, սակայն ֆինանսական ծանր վիճակի պատճառով հրաժարվել են այս մտքից։

Նրանք այժմ նպատակ են դրել ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, սակայն գերմանական ակումբը չի ցանկանում վաճառել լեհ ֆուտբոլիստին՝ պահանջելով մոտ 50 մլն ֆունտ ստեռլինգ: Թեև Ռոնալդուն կունենա բարձր աշխատավարձ, նա կարող է ավելի մատչելի տարբերակ լինել, քան Լևանդովսկին: