«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը շուտով կարող է տեղափոխվել «Չելսի»:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ակումբները մոտ են անգլիացի հարձակվողի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։
Այնուամենայնիվ, նշվում է, որ «Չելսին» դեռ պետք է համաձայնեցնի ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանները: Ինքը՝ Ստերլինգը, ցանկանում է փոխել թիմը՝ ավելի կանոնավոր խաղային պրակտիկա ստանալու համար։
Հավանական գործարքի գումարը կկազմի մոտ 50 մլն ֆունտ։