Ռոմայի հետ ոչ մի սարսափելի բան չի լինի. Տոտի

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտին մեկնաբանել է այն լուրերը, թե հռոմեացիների կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»:

«Եթե նա տեղափոխվի այլ ակումբ, ապա «Ռոմայի» հետ ոչ մի սարսափելի բան չի լինի:

Ակումբը կկարողանա նրան լավ փոխարինող գտնել»,- Տոտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Զանիոլոն «Ռոմայի» կազմում խաղում է 2018 թվականից։ Ընդհանուր առմամբ նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրել է 111 հանդիպում, որոնցում դարձել է 22 գոլի հեղինակ։