Ուիմբլդոն․ Ջոկովիչը քառորդ եզրափակչում է

Սերբ թենիսիստ, աշխարհի 3-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի 1/8 եզրափակչի խաղում հաղթել է հոլանդացի Թիմ Վան Ռեյթհովենին (104-րդ ռակետ):

Հանդիպումը տևել է 2 ժամ 39 րոպե և ավարտվել սերբ թենիսիստի հաղթանակով չորս սեթում՝ 6:2, 4:6, 6:1, 6:2 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Ջոկովիչը կհանդիպի իտալացի Յանիկ Սիների հետ։

Ջոկովիչը Ուիմբլդոնի 4-րդ տուրում տարած հաղթանակի շնորհիվ գերազանցեց լեգենդար ավստրալացի Ռոդ Լեյվերի նվաճումը։ 35-ամյա Ջոկովիչի համար այս հաղթանակը 25-րդ անընդմեջն էր խոտածածկի վրա։ Այս մակերևույթի վրա հաղթական շարքի տևողությամբ Նովակը զբաղեցրեց մաքուր 3-րդ տեղը պատմության մեջ՝ շրջանցելով Լևերին (24): Միայն Բյորն Բորգը (41, 1976-1981թթ.) և Ռոջեր Ֆեդերերը (65, 2003-2008թթ.) ավելի շատ անընդմեջ հաղթանակներ են տարել խոտածածկով կորտում: