📷 Լեբրոնն արձագանքել է Սալահի՝ Լիվերպուլի հետ նոր պայմանագրի ստորագրմանը

NBA-ի «Լոս Անջելես Լեյքերսի» աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսն իր սոցցանցերում նոր գրառում է կատարել՝ մեկնաբանելով հարձակվող Մուհամեդ Սալահի՝ «Լիվերպուլի» հետ նոր պայմանագրի ստորագրումը։

«Թագավորը մնում է այստեղ»,- գրել է Լեբրոնը։

Հիշեցնենք, որ Սալահի և «Լիվերպուլի» միջև նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը։