Ես շատ եմ ուզում աշխատել քեզ հետ․ Լևանդովսկին՝ Չավիին

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հանդիպել են Իբիցայում հանգստի ժամանակ։

Ինչպես հայտնում է AS-ը, դա ոչ պաշտոնական զրույց է եղել, որում Չավին ու Լևանդովսկին խոսել են իրենց ընտանիքների և արձակուրդների մասին։ Սակայն հրաժեշտի ժամանակ 33-ամյա հարձակվողը մարզչին ասել է. «Ես շատ եմ ուզում աշխատել քեզ հետ»։

Ավելի վաղ Լևանդովսկին բացահայտ հայտարարել էր այս ամառ «Բավարիայից» հեռանալու իր մտադրության մասին։

Ըստ շրջանառվող լուրերի՝ մյունխենյան ակումբն արդեն մերժել է «Բարսելոնայի» երեք առաջարկ՝ խաղացողի տրանսֆերի վերաբերյալ։