Ջիլարդինիոն գլխավորել է իտալական ակումբի երկրորդ թիմը

Ժամանակին հայտնի իտալացի հարձակվող Ալբերտո Ջիլարդինոն աշխատանքի է անցել նոր ակումբում։ 39-ամյա մասնագետը նշանակվել է «Ջենոայի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Ալբերտոյի վերջին աշխատավայրը եղել է «Սիենան»։

Ջիլարդինոն Ջենովայում որպես ֆուտբոլիստ խաղալու փորձ ունի։ Անցկացրած 52 խաղում նա խփել է 20 գոլ։

Հիշեցնենք, որ «Ջենոայի» առաջին թիմը լքել է Իտալիայի առաջնության էլիտար դիվիզիոնը 2021/2022 մրցաշրջանի վերջում։ Նոր մրցաշրջանում նրանք կխաղան Բ Սերիայում: