Հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը կարող են հեռանալ ՊՍԺ-ից։ Վերջինիս հեռանալու մասին օրերս խոսվում է բավականին հաճախ։
Արգենտինացին ու բրազիլացին չեն տեղավորվում փարիզցիների նոր ռազմավարության մեջ, հայտնում է COPE-ը։
ՊՍԺ-ի նոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի և ակումբի դե ֆակտո մարզական տնօրեն Լուիս Կամպոսի ծրագիրն է կառուցել նոր թիմ, որն ավելի մրցունակ է և ավելի քիչ համալրված աստղերով:
Ուստի ՊՍԺ-ն ցանկանում է որքան հնարավոր է շուտ վաճառել Մեսսիին ու Նեյմարին։