Դեկուն դեռևս գտնվում է Լապորտայի գրասենյակում

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դեկուն դեռ Իսպանիայում է՝ փորձելով հասնել նրան, որ իր հաճախորդ Ռաֆինյան միանա իր նախկին ակումբին։ Նշվում է, որ «բլաուգրանան» չի կորցնում խաղացողին ձեռք բերելու հույսը։

Դեկույի՝ Բարսելոնայում մնալու մասին հայտնում է լրագրող Ժերար Մորենոն։ Սակայն, ըստ աղբյուրի, առաջիկա ժամերին նախատեսված է մասնավոր չվերթ Բարսելոնայից Լոնդոն, որով Դեկուն կարող է բանակցությունների գնալ «Չելսիի» հետ։

Հիշեցնենք, որ «Չելսին» նախկինում պայմանավորվել էր Ռաֆինյայի ներկայիս ակումբ «Լիդսի» հետ, ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Ակումբը սպասում է խաղացողի պատասխանին առաջարկվող պայմանագրի վերաբերյալ։