Ռոման իսկապես փորձում է ձեռք բերել Ռոնալդուին. Դի Լիվիո

«Ռոմայի» սան և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Անջելո դի Լիվիոն հայտնել է, որ «գայլերը» կարող են պայմանագիր կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ես մի քանի աղբյուրներից հաստատում ունեմ, որ «Ռոման» փորձում է պայմանագիր կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

Այն, ինչ ես իմացա վերջին օրերին, «Ռոման» իսկապես փորձում է ձեռք բերել նրան, և հուլիսի 7-ը կարող է լինել այն օրը, երբ Կրիշտիանուին կհայտարարեն «ջալորոսիների» ֆուտբոլիստ:

Շատ նախկին ֆուտբոլիստներ են խոսում այդ մասին, շատ վստահելիներ: Բացի այդ, ես հնարավորություն ունեցա խոսել հեռուստատեսությունում աշխատող մտերիմ ընկերոջս հետ, ով օրեր առաջ տեղի ունեցած ընթրիքի ժամանակ իմացել էր Ռոնալդուի հետ բանակցությունների մասին ակումբի շատ կարևոր մենեջերից»,- ասել է Դի Լիվիոն Retesport-ին: