ՊՍԺ-ի ֆուտբոլիստը մոտ է ակումբից հեռանալուն

ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն պատրաստ է այս ամռանը հեռանալ փարիզյան ակումբից:

26-ամյա խաղացողն արդեն հաստատպես որոշել է լքել ակումբը, որտեղ անցկացնում է իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան, հայտնում է հայտնի տրանսֆերային ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն: Իրադարձությունների նման շրջադարձը գոհացնում է Թուրինի «Յուվենտուսին», որը կարող է պայքարել Կիմպեմբեի համար, եթե չկարողանա իր շարքերում պահել Մատյաս դե Լիխտին՝ կապված Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության հետ:

Նախորդ մրցաշրջանում Պրեսնել Կիմպեմբեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է ժամկետն ավարտվում է 2024 թվականին: