«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը մեկնաբանել է Ռոբերտ Լևանդովսկուն գնելու «Բարսելոնայի» փորձերը։
Հաղորդվում էր, որ կատալոնացիները երրորդ առաջարկն են ուղարկել «Բավարիային»՝ 40+5 միլիոն եվրո։
«Ես ոչինչ չգիտեմ նոր առաջարկի մասին։ Բայց ելնելով ակումբում տիրող իրավիճակից, այն, ինչ ես լսել եմ մի քանի խոսակցությունների ընթացքում` «Բարսելոնան» կարող է այլևս չտանջվել:
Դա իմ որոշելիքը չէ, բայց «Բավարիան» շատ հստակ ասել է, որ Ռոբերտը պետք է շարունակի պայմանագիրըև մեկ մրցաշրջան էլ մնա Մյունխենում»,- Հյոնեսի խոսքերն է մեջբերում Kicker-ը։