Յունայթեդը մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի առաջին ձեռքբերումն իրականացնելուն

«Ֆեյենորդի» պաշտպան Տիրել Մալասիան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողի գործակալը բանակցում է մանչեսթերյան ակումբի ղեկավարության հետ իր հաճախորդի անձնական պայմանագրի շուրջ։ «Կարմիր սատանաները» պլանավորում են մոտ ժամանակներս պաշտոնապես ստորագրել ձախ եզրային պաշտպանին:

«Ֆեյենորդը» ֆուտբոլիստի համար կստանա 15 միլիոն եվրո՝ գումարած երկու միլիոն եվրո, որպես բոնուս։

Նախորդ մրցաշրջանում Մալասիան ռոտերդամյան ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 22-ամյա հոլանդացուն գնահատում է 17 միլիոն եվրո: