ՊՍԺ-ն համաձայնեցրել է պայմանագիրը պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

ՊՍԺ-ն համաձայնության է եկել «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշի հետ պայմանագրի կետերի շուրջ։ Այս մասին հայտնում է տեղի լրագրող Ադրիեն Գրենյեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սանչեշին կապում էին «Միլան» տեղափոխվելու հետ: «Ռոսոներիները» ցանկանում էին ազատ գործակալի կարգավիճակով հեռացած Ֆրանկ Կեսսիին փոխարինել պորտուգալացի կիսապաշտապանով, սակայն իտալական ակումբին չհաջողվեց համաձայնության գալ «Լիլի» հետ։

Հիշեցնենք, որ Սանչեշը նախկինում հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում», որի կազմում չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում։ Հանդես գալով «Լիլում»՝ կիսապաշտպանը կրկին գրավել է եվրոպական թոփ-ակումբների ուշադրությունը: