Պիկեն տառապում է. ժոան Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Ժերար Պիկեի վիճակի մասին` Շակիրայից բաժանվելուց հետո:

«Պիկեն տառապում է: Մեր երևակայության մեջ խաղացողներն ունեն համբավ, փող և այն ամենը, ինչ մեզ դուր է գալիս, բայց նրանք նույնպես մարդիկ են` իրենց խնդիրներով, իսկ Պիկեն հիանալի մարդ է։

Նա մեր ավագներից մեկն է,և շատ բան է տվել մեր թիմին։

Մի լսեք այն լուրերը, որոնք փորձում են նրան անլուրջ, զգացմունքներից զուրկ մարդու տեսք տալ։

Իմ բախտը բերել է, որ ճանաչում եմ Ժերարին։ Նա հիանալի մարդ է, ով տառապում է։ Եվ մենք պետք է օգնենք նրան»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Hola!-ն։