ՊՍԺ-ն դեռևս չի հայտարարել մարզչի փոփոխության մասին, թեև Մաուրիսիո Պոչետինոյի հեռանալը և Քրիստոֆ Գալտիեի նշանակումն անխուսափելի են թվում:
Ինչպես հայտնում է ֆրանսիական L’Equipe-ը, Պոչետինոյի հրաժարականը հետաձգվում է ֆինանսական խնդրի պատճառով։ ՊՍԺ-ն պատրաստ է արգենտինացի մարզչին 15 միլիոն եվրո փոխհատուցում վճարել պայմանագրի մնացած տարվա համար։ Պոչետինոյի թիմը պնդում է ստանալ ևս 2 միլիոն եվրո բոնուսներ, որոնք կվճարվեին, եթե մարզիչը մնար հաջորդ մրցաշրջանում։
Հավելենք, որ ամենայն հավանականություն փարիզյան ակումբի ղեկին Պոչետինոյին կփոխարինի ֆրանսիացի մանագետ Քրիստոֆ Գալտիեն: