Սիթիի գործադիր տնօրենը ասել է Պերեսին, որ իր խոսքերը հանվել են կոնտեքստից

«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրենը բացատրել է Ֆլորենտինո Պերեսին, որ Մադրիդի «Ռեալի» մասին իր վերջին խոսքերը ճիշտ չի ընկալվել:

Մի քանի օր առաջ Ֆերան Սորիանոն, խոսելով Չեմպիոնների լիգայում հաղթելու «Մանչեսթեր Սիթիի» ցանկության մասին, ասել էր. «Չեմպիոնների լիգան մոլուցք չէ, քանի որ այնտեղ բախտն է կարևոր։ Մադրիդի «Ռեալի» բախտը մի փոքր բերեց: Նրանք արժանի էին ՊՍԺ-ին, «Չելսիին», մեզ, և «Լիվերպուլին» պարտվելուն։

Ինչպես հայտնել է լրագրող Խոսեպ Պեդրեոլը El Chiringuito-ի եթերում, Սորիանոն կապվել է Պերեսի հետ և ասել, որ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» բախտի մասին նրա խոսքերը հանվել են կոնտեքստից։