Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Իկեր Կասիլյասը խոսել է տրանսֆերային շուկայում ակումբի ձեռքբերումների մասին։
«Կարծում եմ՝ Չուամենին և Ռյուդիգերը լավ ուժեղացումներ կլինեն: Ինձ թվում է, որ Ռյուդիգերը կդառնա թիմի կարևոր օղակը, քանի որ նա հուսալիություն կապահովի պաշտպանությունում, որպեսզի թիմը կենտրոնանա այլ բանի վրա:
Չուամենին դեռևս երիտասարդ է և նրա էներգիան ու տաղանդը կտան ցանկալի արդյունք»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Ռյուդիգերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դարձավ Մադրիդի «Ռեալի» առաջին նորեկը։ Ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել «սերուցքայինների» հետ:
22-ամյա Չուամենին 6 տարվա պայմանագիր ունի Մադրիդի «Ռեալի» հետ։ Անցած մրցաշրջանում «Մոնակոյի» խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: