Երբեք չեմ տեսել, որ ֆուտբոլիստն այդպես ցանկանա վերադառնալ նախկին ակումբ. Մացոլա

«Ինտերի» լեգենդ Սանդրո Մացոլան խոսել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի իտալական ակումբ վերադառնալու մասին:

«Ինձ շատ է դուր գալիս Լուկակուն, հիանալի է, որ նա նման մեծ ցանկություն ունի վերադառնալու: Ոչ բոլոր երկրպագուներն են ուրախ այս կապակցությամբ: Երկրպագուները զգուշացրել են, որ նրան օդանավակայանում չեն դիմավորի: Նրանք դեռևս վիրավորված են, որ նա հեռացել էր առաջին իսկ հնարավորության դեպքում։

Ես հասկանում եմ, որ ոմանց համար կարող է դժվար լինել ոգևորությամբ ողջունել նրա վերադարձը՝ տեսնելով այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, բայց վերադառնալու նրա ցանկությունն այնպիսինն է, ինչ ես նախկինում չեմ տեսել ֆուտբոլում: Նա պետք է վերադարձնի սերը՝ աշխատելով նույնքան քրտնաջան, որքան անում էր «Ինտերում» իր առաջին մրցաշրջանում, այնպես որ եկեք նրան հնարավորություն տանք դա անելու:

Կարծում եմ՝ Լուկակուն շատ լավ կաշխատի Ինձագիի հետ։ Նա դեռ կարող է փոփոխություն մտցնել Ա Սերիայում»,- Մացոլայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: