Ռոման հրաժարվել է մասնակցել Գամպերի գավաթի համար խաղին

«Բարսելոնան» հայտարարել է «Ռոմայի»՝ Գամպերի գավաթի խաղին չմասնակցելու ցանկության մասին։

Ակումբի հայտարարության մեջ ասվում է, որ հռոմեացիները միակողմանիորեն և առանց բացատրության հրաժարվել են օգոստոսի 6-ին կայանալիք խաղն անցկացնելու նախապես համաձայնեցված պայմանագրից:

«Բլաուգրանան» սկսել է նոր մրցակից փնտրել, իսկ նրանց իրավաբանները կուսումնասիրեն իտալական ակումբի դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը փոխհատուցում ստանալու ակնկալիքով` իրենց և երկրպագուներին պատճառված վնասի համար: