Բարսելոնան ապրում է անցյալով. Կուման

Հոլանդացի մարզիչ Ռոնալդ Կումանը կարծում է, որ «Բարսելոնան» մարտավարության առումով անցյալում է ապրում։

«Որպես հոլանդացի՝ ես կողմ եմ խաղադաշտում գերիշխելուն: Եթե ​​խաղում ես երեք կենտրոնական պաշտպաններով և հինգ պաշտպաններով, ապա չես կարող ասել, որ դա պաշտպանական սխեմա է: Այս սխեմայով խաղալով 3 կամ 4 ամիս՝ անցկացրինք վերջին տարիների լավագույն հանդիպումները։ Ամենավառ օրինակը «Աթլետիկի» դեմ գավաթի եզրափակիչն էր:

«Բարսան» ապրում է անցյալով՝ 4-3-3, տիկի-տակա։ Ֆուտբոլը փոխվել է: Հիմա այն ավելի արագ է, ավելի պահանջկոտ ֆիզիկայի առումով։ Չի կարելի ապրել անցյալով»,- ասել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը։