Ջոն Ուոլը կգնի սեփական պայմանագիրը և նոր ակումբ կունենա

«Հյուսթոն Ռոքեթսի» 31-ամյա ամերիկացի խաղարկող Ջոն Ուոլը մտադիր է մոտ ժամանակներս փոխել ակումբը, հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ բասկետբոլիստը նախատեսում է մոտ ժամանակներս իրականացնել իր պայմանագիրը գնելու ընթացակարգը՝ հետագայում «Լոս Անջելես Կլիպերսի» հետ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելու համար։

Ուոլը «Հյուսթոնի» հետ ուներ 47,4 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի վերջին տարին, բայց նա համաձայնվեց 6,2 միլիոն դոլարով կրճատել աշխատավարձը՝ պայմանագիրը դադարեցնելու համար:

Հիշեցնենք, որ նա բաց թողեց նախորդ մրցաշրջանը վնասվածքի պատճառով: 2020/2021 մրցաշրջանում նա մասնակցել է կանոնավոր առաջնության 40 խաղի, որոնցում միջինը վաստակել է 20.6 միավոր, կատարել 8.7 արդյունավետ փոխանցում և 3.1 անդրադարձ։