Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Այաքսի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսի ծառայություններով:
Ինչպես հայտնում է De Telegraaf-ը՝ հղում անելով լոնդոնյան ակումբին մոտ կանգնած աղբյուրներին, «Արսենալը» պաշտոնապես բարձրացրել է Արգենտինայի հավաքականի խաղացողի համար առաջարկը մինչև 40 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Մի քանի շաբաթ առաջ «զինագործները» Լիսանդրոյի համար առաջարկել էին 25 միլիոն եվրո:
Ամստերդամյան ակումբը 24-ամյա խաղացողի համար ցանկանում է նվազագույնը 50 միլիոն եվրո: Բայց հոլանդացիներրն ավլի շատ նախընտրում են չկորցնել ֆուտոբլիստին:
Ավելի վաղ հաղորդվում էր «Մանչեսթեր Յունայթեդից» Մարտինեսի նկատմամբ հետաքրքրության մասին։