Ռոնալդու. Ամեն ինչ պետք է փոխվի այնպես, ինչպես նա է ուզում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է երկրպագուների և թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի մասին։

«Իհարկե, ես ուրախ էի վերադառնալ մի ակումբ, որն իսկապես բարձրացրել է իմ կարիերան, այնպես որ, երբ վերադարձա, անհավատալի զգացողություններ ունեի: Երկրպագուները. նրանց երջանկությունը մեծ էր։

Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար, և ինչ պետք է ասեմ երկրպագուներին այն է, որ նրանք հիանալի են: Անգամ երբ պարտվում էինք, նրանք միշտ մեզ աջակցում էին, միշտ մեզ հետ էին։

Ինձ համար ամենակարևորը խաղերում հաղթելն ու ինչ-որ առաջնություն կամ գավաթ նվաճելն է, բայց ես հավատում եմ, որ Մանչեսթերը կլինի այնտեղ, որտեղ իր իրական տեղն է։ Ինչպես ասացի, երբեմն դա ժամանակ է պահանջում, բայց ես դեռ հավատում եմ:

Ես գիտեմ, որ Էրիկ տեն Հագը ֆանտաստիկ աշխատանք է կատարել «Այաքսում», և որ նա փորձառու մարզիչ է, բայց մենք պետք է նրան ժամանակ տրամադրենք: Ամեն ինչ պետք է փոխվի այնպես, ինչպես նա է ուզում։

Իհարկե, հույս ունեմ, որ նա հաջողություն կունենա։

Մենք ուրախ ենք և հուզված՝ ոչ միայն խաղացողները, այլև երկրպագուները։ Մաղթում եմ նրան ամենայն բարիք և հավատանք, որ հաջորդ տարի մենք տիտղոսներ կնվաճենք»,- ասել է Ռոնալդուն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։