Ռոնալդուն կարող է դառնալ Յունայթեդի ավագը Մագուայերի փոխարեն

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր մրցաշրջանում թիմի ավագի պաշտոնում կարող է փոխարինել պաշտպան Հարի Մագուայերին, հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ դրա պատճառն այն է, որ Մագուայրը բազմիցս քննադատության է ենթարկվել անցած մրցաշրջանի ընթացքում։

Հաղորդվում է, որ մոտ ապագայում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պետք է Ռոնալդուի հետ քննարկի իր ապագան ակումբում և կարող է նրան առաջարկել ավագի թևկապը:

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Ռոնալդուին ասել է, որ մտադիր չէ նրան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաց թողնել ակումբից։