Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգո Գոեսը պատասխանել է իր մանկության կուռքի մասին հարցին:
ESPN-ին տված հարցազրույցում 21-ամյա ֆուտբոլիստն ասել է, որ մանուկ հասակում տպավորված է եղել Կրիշտիանու Ռոնալդուով։
Ռոդրիգոյի կարծիքով՝ լավագույն խաղացողը, ում հետ երբևէ խաղացել է, Լուկա Մոդրիչն է։
Հարցին` պաշտպանի մասին, ով ամենաշատ խնդիրներ է առաջացրել, Ռոդրիգոն խոստովանել է, որ դա Ժորդի Ալբան է: