Յունայթեդը մոտ է Դե Յոնգի տրանսֆերն ավարտին հասցնելուն

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան» մոտ են Ֆրենկի դե Յոնգի համար բանակցություններն ավարտելուն։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, կողմերը պայմանավորվել են տրանսֆերի գումարի շուրջ՝ 80 մլն եվրո։ Բանակցությունները լավ են ընթանում, և «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի, որ մեկ շաբաթվա ընթացքում գործարքը կփակվի:

Միաժամանակ մանկունիանցիները դեռ չեն սկսել պայմանագրի կետերը քննարկել անձամբ Դե Յոնգի հետ։ Հաղորդվում էր, որ հոլանդացին մեծ ցանկություն չունի Անգլիա տեղափոխվելու։