Իտալական ակումբը բանակցություններ է վարում Նեյմարի ներկայացուցիչների հետ

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել Ա Սերիա:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Յուվենտուսն» արդեն բանակցությունների մեջ է 30-ամյա բրազիլացի խաղացողի ներկայացուցիչների հետ։

Աղբյուրի համաձայն՝ Նեյմարի ապագան Փարիզում մեծ հարցականի տակ է։ ՊՍԺ-ն ծրագրում է կրճատել իր աշխատավարձերի բյուջեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ուստի ակումբը պատրաստ է բաժանվել որոշ խաղացողներից:

Նեյմարի և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: