Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը կարիերան կշարունակի MLS-ում:
Գարեթն իր սոցիալական էջերի միջոցով հաստատել է «Լոս Անջելես» տեղափոխությունը․ ակումբն իր հերթին ևս հաստատել է այդ տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ «Լոս Անջելեսում» է հանդես գալու նաև իտաալացի պաշտպան Ջորջիո Կյելինին։
Բեյլը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ Մադրիդի «Ռեալից»։ «Արքայական ակումբում» ինը մրցաշրջան անցկացնելով՝ վինգերը 258 խաղում դարձել է 106 գոլի և 67 գոլային փոխանցման հեղինակ։