Հիշում ենք Լուկակուի դավաճանությունը, նա պետք է վաստակի մեր վստահությունը. Ինտերի երկրպագուներ

Միլանի «Ինտերի» երկրպագուների Curva Nord ուլտրասը, արձագանքել է հարձակվող Ռոմելու Լուկակուի մոտալուտ վերադարձին։ Բելգիացի հարձակվողը «ներաձուրիների» կազմ կվերադառնա վարձավճարով Լոնդոնի «Չելսիից»:

«Լուկակուն վերադառնում է «Ինտեր», բայց մենք դեռ հիշում ենք նրա դավաճանությունը։ Այժմ նա պետք է խաղադաշտում վաստակի մեր վստահությունը։ Նախկինում նրան ընդունում էին որպես թագավոր, իսկ այժմ նա սովորական խաղացող է լինելու։ Մենք կկարողանանք նրան ներել միայն ժամանակի ընթացքում, բայց նստվածքը դեռ կմնա»,- երկրպագուների խոսքերն է փոխանցում Talksport-ը։

Լուկակուն անցյալ ամառ հեռացավ «Ինտերից» և վերադարձավ «Չելսի»: Նրա տրանսֆերի համար միլանյան ակումբը ստացավ 113 միլիոն եվրո գումար։