Ռոդրիգո. Մեր փոխարինող դարպասապահը գիտեր, որ Բենզեման այդպես է հարվածելու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն պատմել է, թե ինչ էր կատարվում պահեստայինների նստարանին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Կարիմ Բենզեմայի իրացրած 11 մետրանոցից առաջ, որը ֆրանսիացին խփեց պանենկայով։

«Ռեալի» փոխարինող դարպասապահներից մեկը, կարծես թե նախապես իմացել է ամեն ինչ: Բայց, Ռոդրիգոն չի նշել, թե ով է եղել նա՝ Անդրեյ Լունինը, թե Թոնի Ֆուիդիասը։

«Պահեստայինների նստարանին փոխարինող դարպասապահն ասաց. «Նա (Բենզեման) պատրաստվում է պանենկայով հարվածել: Մտածեցի. «Ոչ… Նա պատրաստվում է այդպես հարվածել այսպիսի լուրջ խաղում»: Եվ հետո նա իսկապես այդպես գոլ խփեց»,- Ռոդրիգոյի խոսքերն է փոխանցում Madrid Xtra թվիթերյան էջը: